BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իմացիր ՄԻԱՎ կարգավիճակդ 60 վայրկյանում

Իմացիր ՄԻԱՎ կարգավիճակդ 60 վայրկյանում
04.12.2017 | 15:16

ՄԱԿ-ի գրասենյակի կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ) տրամադրված «HIV Self Test»-ի շնորհիվ վայրկյանների ընթացքում կարող եք պարզել Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը: Հիմնադրամի կամավորներն ու աշխատակիցներն ինքնաթեստավորվել ցանկացողներին և թեստավորումն անցածներին տրամադրում են նախաթեստային և հետթեստային անվճար խորհրդատվություն՝ անկախ «HIV Self Test»-ի պատասխանից:

«HIV Self Test»-ի փաթեթն առայժմ դեղատներում չի վաճառվում: «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներինհասնելու ճանապարհին» ծրագրի շրջանակներում 15 հազար փաթեթ բաժանվել է ՀԵՀ-ի մարզային կենտրոններին: Ցանկացողներն այդ կենտրոններում կարող են անվճար ինքնաթեստավորվել»,- տեղեկացրեց ՀԵՀ մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը:


Տիկին Մեժլումյանի խոսքով՝ ինքնաթեստավորման ողջ գործընթացն իրականացվում է անանուն. «Թեստը տարբերվում է նրանով, որ այն անցնել ցանկացողը կարող է ինքնաթեստավորվել առանց բժշկի միջամտության ու միայնակ իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակի մասին»:
Ինքնաթեստավորման «HIV Self Test» փաթեթների մասին տեղեկացնելուց հետո ավելացել է սեփական ՄԻԱՎ կարգավիճակը պարզել ցանկացողների թիվը: Ինքնաթեստավորված զրուցակիցս իր կարգավիճակն ուզում էր իմանալ վայրկյան առաջ. «Շատ էի հետաքրքրված իմ ՄԻԱՎ կարգավիճակով և շատ ուրախ եմ, որ ստեղծվել են ինքնաթեստավորման այս փաթեթները, ու այժմ կարող եմ ինքնուրույն իմանալ կարգավիճակս»:
Տեղեկացնենք, որ ինքնաթեստավորման փաթեթներն այժմ առկա են ՀԵՀ-ի Երևանի և մարզային կենտրոններում, սակայն ապագայում նախատեսվում է դրանց վաճառքն իրականացնել նաև դեղատներում:


Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 4378

Մեկնաբանություններ